37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ մամուլի խոսնակ
24 Օգոստոսի 2026, 16:50
«Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հայտնել էր, որ այսօր Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել. զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։
«Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն»,– նշել էր լրատվամիջոցը։