4 բալանոց երկրաշարժ՝ Թուրքիայի արևելքում
01 Հուլիսի 2026, 18:34
Թուրքիայի արևելյան Վան նահանգում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին, հղում անելով Ստամբուլի Քանդիլիի աստղադիտարանի և երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներին, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Շատախ (Չաթաք) շրջանի Աքչաբյուք գյուղի մերձակայքում: Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3․9 մագնիտուդ (բալ): Երկրաշարժի մասին հայտնել է նաև Թուրքիայի կառավարությանն առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):
Ըստ կառույցի տվյալների՝ Աքչաբյուք գյուղի մոտակայքում գրանցված ցնցման ուժգնությունը եղել է 3․6 մագնիտուդ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան: