44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է․ ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը
05 Սեպտեմբերի 2026, 10:35
Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանել է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։
«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,- հստակեցրել է Մարգարյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։