«Հավերժական սերը». Audiobook

14 Նոյեմբերի 2023, 11:08

Կրթություն

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Ավետիք Իսահակյանի «Հավերժական սերը» բանաստեղծությունը:

Սա սիրո մի չքնաղ պատմություն է երիտասարդ արքա Էլ-Սամանի և բամբիշի մասին: Իսահակյանը նախ ներկայացնում է Թադմորի ապարանքը:

Նրա շուրջ արմավենու մատղաշ պուրակներ են, որոնք լեցուն են հեքիաթային թռչուններով: Այս գեղեցկության մեջ թևածում է սերը երիտասարդ Էլ-Սամանի և բամբիշի միջև: Նրանք մահանում են, բայց սերն անանց է ու հավերժական:

Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի որևէ երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։

Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։

Նախագիծն անփոխարինելի է, հատկապես, հայերենին չտիրապետող, բայց արմատներին հավատարիմ մնալ ցանկացող սփյուռքյան լսարանի համար: