5 ամսում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 735 բռնի տեղահանված արցախցի

16 Հունվարի 2024, 16:20

Քաղաքականություն

Հինգ ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են միայն 735 բռնի տեղահանված արցախահայեր, 35 000-ը պաշտպանության տակ են վերցվել: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ հունվարի 27-ից Հայաստանի մուտքի և ելքի ժամանակ արցախցի փախստականները պետք է իրենց մոտ ունենան ժամանակավոր պաշտպանության վկայական:

«Հավաստագիրը վկայում է այն մասին, որ տվյալ անձը գտնվում է Հայաստանի ժամանակավոր պաշտպանության ներքո, ինչպես նաև օգտվում է միջազգային պաշտպանությունից և, Ժնևի կոնվենցիայի համաձայն, չի կարող հարկադրաբար հանձնվել կամ արտաքսվել Ադրբեջան», — հայտարարել է նա:

Ղազարյանը նշել է, որ դա լրացուցիչ մեխանիզմ կծառայի փախստականներին իրենց ճանապարհորդությունների ժամանակ պաշտպանելու համար։ Ներկայումս պաշտպանության տակ է վերցված ընդամենը 35 հազար արցախցի: