500 հազար դոլարով կարելի է արաբական ձիերի փառատոն կազմակերպել․ Էդգար Ղազարյան
10 Օգոստոսի 2026, 12:50
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկին։
Էդգար Ղազարյանը նշել է, որ թեև ԱԺ կանոնակարգով նախատեսված առավելագույն թիվը 12-ն է, սակայն չի նշանակում, որ խորհրդարանը պետք է գնա հենց այդ ճանապարհով։
«Եթե 12-ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի տարբերության մասով, 5 տարվա ընթացքում տնտեսում ենք մոտ 500 հազար դոլար: Իսկ եթե ուզում եք իմանալ’ ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել փառատոն ու էն մարդկսնց հսմար, որոնք ուզում են դրան մասնակցել, ու շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն»,- նշել է պատգամավորը: