6-12 տարեկան երեխաները կարող են միանալ Կրասնոդարի ՈՒՀԱ-ի Հայաստանի մանկական թիմին

29 Փետրվարի 2024, 00:57

Մշակույթ

Ուրախների և հնարամիտների ակումբի Հայաստանի մանկական թիմին միանալու հայտագրումն արդեն սկսվել է։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Թիմին միանալու համար կարող են դիմել 6-12 տարեկան երեխաները:
Նշվում է, որ կստեղծվի ՈՒՀԱ-ի իսկական պրոֆեսիոնալ թիմ՝ անգերազանցելի կոլորիտով ։ Երեխաները կսովորեն ելույթ ունենալ բեմում, երգել, պարել, կատակել և իմպրովիզներ անել:
Փորձերը կանցկացվեն Կրասնոդարի թիվ 25 գիմնազիայում։

Սեպտեմբերին թիմը կմեկնի Անապայում կայանալիք ՈՒՀԱ-ի մանկական հավաքականների միջազգային փառատոնին: