63 միավորի առավելությամբ բասկետբոլի կանանց ընտրանին ԵԱ-ի առաջին խաղում հաղթել է Ջիբրալթարին

19 Հուլիսի 2023, 13:48

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը սկսել է պայքարը Եվրոպայի առաջնության C ենթախմբում: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Ջիբրալթարի ընտրանու հետ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Հայաստանի ընտրանին, պահպանելով առաջատարի դիրքը բոլոր քառորդներում, բացարձակ առավելություն է ունեցել և հաղթել 99:36 հաշվով: Հանդիպմանը բասկետբոլիստ Սեդա Գաբրիելյանն է աչքի ընկել՝ վաստակելով 33 միավոր:

Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կլինի այսօր Մալթայի հետ: Խաղը մեկնարկի 14:00-ին: Եվրոպայի Մ16 տարեկանների C դիվիզիոնի մրցաշարն անցկացվում է Անդորայում: