ԵԱ․ Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
08 Հունիսի 2025, 12:20

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի կազմում հանդես եկած մարզիկները հաջողությամբ մասնակցել են ինչպես ձախ, այնպես էլ աջ ձեռքով մրցումներին՝ տարբեր դասակարգման քաշային կարգերում։

Այսպես` Եվրոպայի 27-րդ առաջնության ձախ ձեռքով մրցումներում ոսկե մեդալին արժանացել են Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը, Նաիրա Մեսրոպյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը, Կամո Կարապետյանը։
Իսկ աջ ձեռքով մրցումներում հաղթող են ճանաչվել Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանը և Սևակ Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։
