8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ․ Հայաստանի ներկայացուցիչների նվաճումը

16 Հունիսի 2026, 19:15

Կրթություն

Հայաստանի աշակերտները հաջող մասնակցություն են ունեցել Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադային (IABO)՝ նվաճելով 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։

Մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացրել են 7 ուսումնական հաստատություններից 27 դպրոցականներ։