«8 տարի ինչո՞վ էիք զբաղված, ա՛յ ողորմելիներ». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

18 Մայիսի 2026, 11:30

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց, երբ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ մի կին նրան ասաց.

 «Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը։ Դուք փորձեցիք մեզ կզացնել, բայց մենք չենք կզել»։

Ի պատասխան ՔՊ-ի վարչապետի թեկնածուն հայտարարեց.

«Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներ…»։