Հայ բժշկի հրաշքը․ 80-ամյա կինը կրկին տեսնում է աշխարհը

14 Սեպտեմբերի 2026, 20:20

Բժշկություն

Պյատիգորսկում ակնաբույժները վերականգնել են 80-ամյա Նատալյա Ստեպանովնայի տեսողությունը, որը կաթվածից հետո երկու տարի ապրում էր խավարում: Նրա մի աչքը տեսողությունը կորցրել էր դեռ տասը տարի առաջ, իսկ մյուսն ախտահարված էր ծանր կատարակտով:

Տարեց կինը հրաժարվել էր դաշնային բժշկական կենտրոն տեղափոխվելու ուղեգրից, և Քաղաքային կլինիկական հիվանդանոցի ակնաբուժական բաժանմունքի վարիչ Բորիս Աթոյանը որոշում էր կայացրել վիրահատությունն իրականացնել տեղում: Ոսպնյակի փոխարինման շնորհիվ վաղ հետվիրահատական շրջանում տեսողությունը վերականգնվել է 40%-ով, իսկ առաջիկա կանխատեսումը 60-70% է:

«Այժմ ես նորից տեսնում եմ աշխարհը: Երկու տարվա մթությունից հետո առաջին անգամ տեսա որդուս: Ինձ համար սա իսկական հրաշք է և լավագույն նվերը հոբելյանիս առթիվ: Անչափ շնորհակալ եմ Բորիս Էդուարդի Աթոյանին, ակնաբուժության բաժանմունքի բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին և բոլոր-բոլորին: Չափազանց երջանիկ եմ, որ հայտնվեցի հենց այսպիսի բարձրակարգ մասնագետների հոգատար ձեռքերում»,- իր երախտագիտությունն է հայտնել Նատալյա Ստեպանովնան։

Հիմա եթերում