8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ Ստեփանյան

23 Սեպտեմբերի 2026, 16:00

Քաղաքականություն

Արցախի բնակիչների բնակարանային ապահովման երկարաժամկետ ծրագրի շրջանակում շուրջ 8 հազար ընտանիք ստացել է բնակարանային հավաստագիր, սակայն դրանցից միայն 4 հազարն է կարողացել այն իրացնել և վերջնականապես լուծել բնակարանային խնդիրը։ Այս մասին Ազգային ժողովում արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մարդիկ վերցնում են հավաստագիրը, բայց չգիտեն՝ ինչպես իրացնել, քանի որ համապատասխան բնակարան՝ սահմանված պահանջներին և հավաստագրի արժեքին համապատասխան, չեն կարողանում գտնել»,- նշել է նա։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ խնդիրը հատկապես ակնհայտ է անշարժ գույքի շուկայում առաջարկվող բնակարանների գների և ծրագրով սահմանված պահանջների համադրության դեպքում։

Նա նշել է, որ անգամ Երևանին հարակից տարածքներում բնակարանների արժեքը բարձր է, մինչդեռ ծրագրով սահմանված չափորոշիչներին համապատասխան բնակարաններ գտնելը դժվար է։

Հիմա եթերում