«88»-ում հայտնաբերվել են ժամկետանց ապրանքներ և այլ խախտումներ

15 Հուլիսի 2026, 14:20

Քաղաքականություն

Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։

Մասնավորապես՝

16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,

11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,

1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։

«Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ», — հայտնում են քաղաքապետարանից: