«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել

03 Սեպտեմբերի 2026, 17:39

Քաղաքականություն

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Ազատության»-ը հայտնել են Գլխավոր դատախազությունից: Թե որ հոդվածով է հարուցվել վարույթը և որ մարմինն է իրականացնում քննությունը, կառույցից չեն հստակեցրել:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում, թե գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող ցանցը մարզերում խլում է խանութներ՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի համաձայնությամբ: Աննա Հակոբյանը դեռևս անցած տարի հերքել էր այս տեղեկությունները և դիմել Գլխավոր դատախազություն՝ լուրերի վերաբերյալ հաղորդում ներկայացնելով, ինչին ընթացք էր տրվել:

Զուգահեռաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հանձնարարել է վարույթներ նախաձեռնել՝ պարզելու համար, թե արդյոք Նարեկ Նալբանդյանն է փորձում իր բիզնեսները կապել վարչապետի ընտանիքի անվան հետ: