Հայ դպրոցականները «Սիրիուս»-ում մասնակցում են աստղագիտության օլիմպիադային
18 Սեպտեմբերի 2024, 21:36
Սոչիի «Սիրիուս» դաշնային տարածքում երկրորդ անգամ բացվել է աստղագիտության միջազգային օլիմպիադան, որին մասնակցում են մինչև 18 տարեկան ավելի քան 100 դպրոցականներ 20 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Կատարից, Ղրղզստանից, Բելառուսից, Մոնղոլիայից, Նիկարագուայից, Պերուից, Եգիպտոսից, Զիմբաբվեից, Կուբայից և այլ պետություններից։ Նրանցից տասը կմասնակցեն օֆլայն, իսկ մյուս տասն առցանց ձևաչափով։
Օլիմպիադան անցկացվում է սեպտեմբերի 15-22-ը:
Հաղթողներն ու մրցանակակիրները կստանան ոչ միայն մեդալներ և դիպլոմներ, այլև էկոլոգիայի և կլիմայագիտության բնագավառում սովորելու հնարավորություն: Եզրափակիչ փուլի մասնակիցները կարող են ծանոթանալ առաջատար գիտնականների, փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: