Էր-Ռիադի օդանավակայանում ինքնաթիռի վրա ծուխ է նկատվել
09 Հոկտեմբերի 2026, 12:15
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի օդանավակայանում ինքնաթիռի վրա ծուխ է նկատվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Օդային երթևեկության ծառայություններից։
Ըստ աղբյուրի՝ միջազգային օդանավակայանը դեռ չի դադարեցրել աշխատանքը։
Ավելի վաղ հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել էր Սաուդյան Արաբիայում Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին: