ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր. Իմանգալի Տասմագամբետով
18 Սեպտեմբերի 2024, 12:12
ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
«ՀԱՊԿ-ը պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար:
«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ կազմակերպությունը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: