Ոչ Թրամփը, որ Հարիսը հայերի բարեկամները չեն. Զանգու Արմենյան

11 Հոկտեմբերի 2024, 13:00

Կարծիք | Քաղաքականություն

Թրամփը բանավիճում էր Քամալա Հարիսի, ասել է թե Բայդենի հետ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի խորհրդի անդամ Զանգու Արմենյանը:

«Թրամփի համար բանավեճը լավ չստացվեց, իրեն օգուտ չէր դա: Նա բանավիճում էր Քամալա Հարիսի դեմ, ասել է թե Բայդենի դեմ, բայց հստակ է, որ Թրամփը չի ուզում մասնակցել հետագայում կազմակերպվող բանավեճերին։ Ըստ իս՝ երբ նայում ենք Թրամփ-Հարիս բանավեճին, հասկանում ենք՝ Թրամփն այնքան էլ չհաջողեց:

Թրամփի խորհրդատուները ասել են, որ ընտրարշավում որևէ առավեություն չի տալիս բանավեճը, ընդհակառակը, կարող է նույնիսկ վնասել, դրա համար Թրամփը հրաժարվեց հետագա բանավեճից»,- ասել է Զանգու Արմենյանը:

Մեր զրուցակիցը ամերիկահայերին հորդորել է իրատես լինել, որովհետև ոչ Թրամփը, որ Հարիսը հայերի բարեկամը չեն:

«Ջո Բայդենն այն Բայդենը չէ, որին ես ճանաչում էի 1980-ականներին, երբ իր գրասենյակում էի աշխատում։ Հիմա ուրիշ Բայդեն է: Քամալա Հարիսն ավելի եռանդուն է: Նախագահի երկու թեկնածուներն էլ հասկանում են Հայաստանի խնդիրները, բայց մենք պիտի իրատես լինենք՝ ոչ այս թենածուն, ոչ այն, ոչ մյուսը, մեր բարեկամները չեն»,- ասել է Զանգու Արմենյանը: