Suit up. Շերը հայ դիզայներների հանդերձանքներով

18 Հունիսի 2023, 00:00

Մշակույթ

NEWS.am STYLE-ի ամենշաբաթյա սյունակում նորաձեւության խմբագիրը տեղական արտադրողներից ընտրում է հանդերձանքներ, որոնք կհամապատասխանեն մեր աշխարհահռչակ հայրենակիցներին։

Փայլերով մերկ զգեստ  

шер.jpg (73 KB)

Հիշո՞ւմ եք Շերի 1974 թվականի MetGala-յի լուքը։ Այս զգեստի դիզայնը Bob Mackie-ն է։ Չափավոր գրավիչ, բայց միեւնույն ժամանակ էլեգանտ: Փոփ մշակույթի պատմության մեջ երգչուհու այս լուքն անվանում են «պատմական»։ Դե, այդ ժամանակից ի վեր, շատ դիզայներներ ու ոճաբաններ փորձում են յուրովի մեկնաբանել կերպարը։

Այս հիշարժան հանդերձանքի ժամանակակից մեկնաբանությունը կարելի է գտնել The Muse-ում: Անթիվ բյուրեղներով մերկ ուրվագիծը կընդգծի այս իրի տիրոջ սլացիկ կազմվածքը: Ի տարբերություն Bob Mackie-ի սիլուետի, The Muse-ի դիզայները նախընտրում է գունային խաղ՝ ընտրելով կարմիրը մաքուր սպիտակի փոխարեն:

cher.jpg (100 KB)

Ուսերը բաց կարմիր զգեստ

Նոր դաջվածք, անսովոր կարմիր շրթներկ Շերի համար, ինչպես նաեւ համեստ զգեստ՝ փայլերով։ Կերպարն ամբողջացրել է վարսահարդարումը՝ ուղիղ մազեր, ինչպես նաեւ հաստ մազափունջ։ Ասել, որ պապարացիների լուսանկարը, որը Շերին ֆիքսել էր շարժման մեջ կարմիր գույնով, դարեր շարունակ կհիշվի, նշանակում է ոչինչ չասել: Ինչ արժե հայ կնոջ «Մոնա Լիզայի» ժպիտը։ Սարգսյանը հաստատ գիտեր, որ նա հիասքանչ տեսք ունի։

NEWS.am Style-ը գտել է հայկական արմատներով լիբանանյան ապրանքանիշի կարմիր զգեստին այլընտրանք՝ Գրիգոր Ջաբոտյան։ Փայլերը լավագույնս փոխարինվում է ավելի քիչ հյուսվածքային նյութով: Փետուրների օգնությամբ դուք կարող եք դրամա ավելացնել կերպարին։ Շքեղ տեսք։

Ծաղկային պրինտով կոստյում

cher1.jpg (77 KB)

Միտումները ցիկլային են. դրան կարելի է հետեւել նույնիսկ Շերի օրինակով: Նրա հիշարժան հանդերձանքների երկար ցուցակում է 1972 թվականին ելույթը։ Այս հանդերձանքի մասին գրել են Insider-ը, Vogue-ը, Harper’s Bazaar-ը եւ շատ այլ ազդեցիկ հրապատարակություններ։

Կոստյումի հայկական մեկնաբանությունը նույնպես բաղկացած է կիսաշրջազգեստից եւ տոպից։ Ճիշտ է, արդեն կա անթեւ տոպ ու կողային բացվածքով մաքսի կիսաշրջազգեստ։ Ճիշտ ամառային սեզոնի համար:

Հիմա եթերում