Երերույքի պահպանության հայ-ֆրանսիական հնագիտական ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրայի» հեղինակավոր մրցանակի

17 Հունիսի 2023, 15:23

Մշակույթ

Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան համալիրի պահպանության հայ-ֆրանսիական հնագիտական ծրագիրն արժանացել է Եվրոպական ժառանգության՝ «Եվրոպա Նոստրայի» 2023 թվականի հեղինակավոր մրցանակի՝ Եվրոպայում մշակութային ժառանգության պահպանության փորձի լավագույն օրինակներից մեկը լինելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 

Ծրագրի շրջանակներում Երերույքի 6-րդ դարի տաճարի մնացորդների և հնագույն դամբարանաշերտի ուսումնասիրության միջոցով ձեռք են բերվել նշանակալի գիտական արդյունքներ։

Հետազոտական այս ծրագիրը կյանքի է կոչվել Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Միջնադարյան և ժամանակակից հանգիտության լաբորատորիայի, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի երկրագիտական թանգարանի համատեղ ջանքերով։

Հիմա եթերում