Ստեփանակերտում ֆուտբոլային մրցաշար է մեկնարկել

18 Հունիսի 2023, 22:00

Սպորտ

Այսօր՝ հունիսի 18-ին, մայրաքաղաքի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտում մեկնարկել է ֆուտոբային մեկշաբաթյա մրցաշար։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտի վարչության անչափահասների գործերով բաժնի աջակցությամբ՝ «Արցախն ապրում է» նախաձեռնության մտահղացմամբ:

Ինչպես նշվել է բացմանը՝ մրցաշարի նպատակը միասնության, ընկերասիրության գաղափարների սերմանումն է, ակտիվ ու սպորտային ժամանցի ապահովումը, բակային ֆուտբոլի զարգացման նպաստելը, ինչպես նաև շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակից երեխաներին մի պահ կտրելը:

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ֆուտբոլային առաջնությանը կմասնակցի 28 թիմ՝ 11-ից 13 տարեկան պատանիների ընդգրկմամբ: Օրական նախատեսված է 8 խաղ: