Ալբերտ Պողոսյանը, Ռոբերտ Ափոյանը և Սամվել Իսրայելյանը՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոններ
12 Նոյեմբերի 2024, 17:10
Իտալիայի Միլան քաղաքում 15 տարեկանից բարձր քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը Ջավախքից մասնակցել է 6 մարզիկ, և բոլորը վերադարձել են մեդալներով։
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից երեք մարզիկ՝ Ալբերտ Պողոսյանը, Ռոբերտ Ափոյանը և Սամվել Իսրայելյանը նվաճել են ոսկե մեդալ և դարձել քիքբոքսինգի աշխարհի չեմպիոններ:
Նարեկ Պողոսյանն ու Ալբերտ Հարությունյանը գրավել են երկրորդ տեղը և դարձել արծաթե մեդալակիրներ։
Հակոբ Խաչատրյանն էլ գրավել է երրորդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։