Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր բնակիչների տարհանում են

17 Հոկտեմբերի 2026, 11:30

Միջազգային

Կալիֆոռնիայի Օրինջ շրջանի իշխանությունները հայտարարել են բնակիչների տարհանման մասին՝ արագ տարածվող «Նորտե» հրդեհի պատճառով։ Տարհանման գոտում գտնվում է շուրջ 4,6 հազար բնակելի տուն, որտեղ ապրում է գրեթե 16 հազար մարդ։

Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Սան Կլեմենտե քաղաքում։ Այս պահին կրակն ընդգրկել է առնվազն 188 հեկտար տարածք։ Ուժեղ քամու և տեղանքի առանձնահատկությունների պատճառով այն արագ տարածվում է։

Հրշեջների տվյալներով՝ կրակը վնասել կամ ոչնչացրել է վեց տուն։ Բնակիչների շրջանում տուժածներ չկան, սակայն վնասվածքներ է ստացել երկու հրշեջ։ Դեպքի վայրում աշխատում է շուրջ 400 փրկարար, ևս նույնքան մասնագետներ ուղևորվում են նրանց օգնության։

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուսափել վտանգավոր տարածքից։ Անվտանգության նկատառումներով մի քանի դպրոցներում դասերն ավարտվել են նախատեսվածից շուտ։

Տարածաշրջանում պահպանվում են եղանակային բարդ պայմանները, այդ թվում՝Սանտա Անայի ուժեղ քամիներն ու բարձր ջերմաստիճանը։

Հիմա եթերում