Հաագայի դատարանն ընդունել է Հայաստանի ներկայացրած 3 առարկություններից 2-ը

12 Նոյեմբերի 2024, 20:00

Քաղաքականություն

Արդարադատության միջազգային դատարանն այսօր հաստատել է «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի ներկայացրած 3 առարկություններից 2-ը, մերժել 1-ը, որը վերաբերում է դատարանի իրավազորությանը։

Հաստատված առարկություններից մեկը վերաբերում է Ադրբեջանի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասին։

Այսօր ավելի վաղ դատարանը քննել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործն ու մերժել Ադրբեջանի ներկայացրած նախնական 2 առարկությունները։