Ալինա Քուշկյանը պարգևատրվել է «Բժշկական կրթության կազմակերպման մեջ անուրանալի ներդրում» անվանակարգում
20 Հունիսի 2023, 19:30
Հայաստանում բուժաշխատողի օրվան ընդառաջ, «Հանրային վարկանիշ» ընկերությունը կազմակերպել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը:
Բժիշկ, մանկավարժ, գիտնական. «էրեբունի» բժշկական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանը պարգևատրվել է «Բժշկական կրթության կազմակերպման մեջ անուրանալի ներդրում» անվանակարգում: