Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Կադաստրի վկայականը» և Սիրիայի դրոշը ՄԱԿ-ի գրասենյակի առաջ «չկրակեցին»

11 Դեկտեմբերի 2024, 11:00

 

(Սիրիայի և Հայաստանի լուծարման մեխանիկան)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. 

«Խոստովանեք, թե քանի՞ անգամ եք լսել նման փաստարկներ՝ «21-րդ դարում ՄԱԿ-ի անդամ պետությունը չի կարող ոչնչացվել, չի կարող դադարել գոյություն ունենալ»։ ՄԱԿ-ին անդամակցությունը, ինչպես նաև «միջազգային հանրության» արձագանքը կոնկրետ պետության դեմ ագրեսիային, արդեն իսկ անվտանգության երաշխիք է։

Հայկական իրականության շրջանակներում, հասկացությունների նենգափոխման, ՀԱՊԿ-ին իրական անդամակցության, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի իրական ռուս սահմանապահներին առաջարկվում է փոխանակել «կադաստրի վկայականով», «միջազգային հանրության երաշխիքներով»:  Հիշենք միայն, որ Սիրիան եղել և շարունակում է մնալ ՄԱԿ-ի անդամ։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի առջև կախված է սիրիական դրոշը, սակայն «անհայտ պատճառով» դա չխանգարեց Թուրքիային հարձակվել Սիրիայի վրա ահաբեկիչների ձեռքով, իսկ այսօր Իսրայելին չի խանգարում օկուպացնել Սիրիայի տարածքները՝ ոչնչացնելով երկրի ռազմական տեխնիկայի մնացորդները:

Ասադի ռեժիմի տապալումից անմիջապես հետո Իսրայելը ներխուժեց Սիրիա, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան «Իսրայելի անբաժանելի մասը»: Ավելին, կրկին ասենք՝ արդեն մի քանի օր է՝ Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծում է սիրիական արաբական բանակի զինտեխնիկայի մնացորդները։ Մերձավորարևելյան մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ իսրայելական ցամաքային ուժերը մի տեսակ «ռեկորդ են սահմանել»՝ նրանք երկիր են ներխուժել առավելագույն խորությամբ, որին չէին հասել նույնիսկ 1967 թվականի «վեցօրյա պատերազմի» ժամանակ: Որոշ տեղեկությունների համաձայն, Իսրայելի պաշտպանության բանակը տեղակայված է Կանատայում՝ մայրաքաղաքից ընդամենը 15-20 կիլոմետր հեռավորության վրա:

Նկատի ունեցեք՝ այդ ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների հայտարարությունների ֆոնին, թե «շուրջբոլորը խախտում են միջազգային նորմերը, բայց Հայաստանը կպահպանի դրանք»։ Տեղի ունեցողի մեջ ակնհայտ ու վտանգավոր թյուրիմացություն կա…

Ասադի իշխանության տապալումից հետո Նիկոլ Փաշինյանը դեռ չի հայտարարել, որ «ազգ-բանակ» հայեցակարգի «վնասակարության» մասին իր ձևակերպումները սխալ էին։ Ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանություններն արագ արձագանքելու ունակություն չունեն։

Մեկ այլ հետաքրքիր նրբություն՝ Ֆրանսիան դարձավ առաջին արևմտյան երկիրը, որը շնորհավորեց «ընդդիմությանը» (իսկ իրականում ահաբեկիչներին) Սիրիայում հաղթանակի կապակցությամբ և շնորհավորեց «սիրիական ժողովրդին հաղթանակի կապակցությամբ»։

Ի՞նչ է կատարվում հիմա Սիրիայում. սպանություններ Լաթաքիայում, Էրդողանի վարչակարգի կողմից աջակցվող ահաբեկիչները գերի են վերցնում սիրիացի կանանց (ավելի ճիշտ՝ իրենց հարեմ են տանում), ճնշում, նվաստացնում և սպանում են քրիստոնյաներին…: Տարբեր հակառակորդ խմբավորումներ միմյանց դեմ պատերազմում են երկրի տարբեր հատվածներում։ Սիրիային սպառնում է կրկնել Լիբիայի փորձը և ընկնել տարիների իրական քաղաքացիական պատերազմի մեջ։

Այս համատեքստում կցանկանայինք մեկ հարցի պատասխան ստանալ. նախագահ Էմանուել Մակրոնը, ով սատարում է նման որակի «ժողովրդավարությանը», ի՞նչ արագությամբ հիացմունք կհայտնի «ադրբեջանցիների՝ Հայաստան պատմական «վերադարձի» մասով»։

Մտածե՛ք այդ մասին…»։