«Ախթամար» և «Տարազ» համույթները մասնակցել են կովկասյան պարի առաջին փառատոնի գալա համերգին

13 Դեկտեմբերի 2024, 13:00

Մշակույթ

Դեկտեմբերի 10-ին Նովոռոսիյսկի քաղաքային թատրոնում տեղի է ունեցել Սևծովյան ափի կովկասյան պարի առաջին փառատոնի գալա համերգը: Պարային կատարումներով հանդես են եկել նաև հայկական «Ախթամար» և «Տարազ» համույթները:

Փառատոնին մասնակցել է 8 պարային համույթ՝ 250 պարողներով։ Համերգի բոլոր մասնակիցներն արժանացել են դիպլոմների։

Փառատոնն անցկացվել է առաջին անգամ, սակայն կազմակերպիչները հույս ունեն այն դարձնել ամենամյա։