«Լավ կինոն և լավ գովազդն արդյունք են տալիս». Անդրեասյան եղբայրների ֆիլմը դիտել է 2,5 մլն մարդ
13 Հունվարի 2025, 11:51
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը տելեգրամյան իր ալիքում շնորհակալություն է հայտնել իր թիմին որակյալ ֆիլմի համար: Անդրեասյան եղբայրների կինոընկերության «Домовенок Кузя» կատակերգությունը կինոթատրոններում դիտել է 2,5 մլն հանդիսատես։
«Մեր Կուզման հիանալի ամրություն ցուցադրեց տոմսարկղերում։ Կուզման ցույց տվեց մի պարզ բանաձև, որ լավ կինոն և լավ գովազդը տալիս են արդյունք, որը թույլ է տալիս ֆիլմին երկար աշխատել: Շատերը ունենում են լավ գովազդ և վատ կինո, լինում է նաև լավ կինո, բայց վատ գովազդ։ Հաջողությունը բազմաթիվ գործոնների համադրություն է։ Շնորհակալություն «Атмосфера кино»-ի մեր դիստրիբյուտորին կատարած որակյալ աշխատանքի համար և շնորհակալություն մեր թիմին որակյալ ֆիլմի համար», — գրել է նա: