Բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանի հնարքները՝ մեկ շալի օգնությամբ
24 Հունիսի 2023, 09:55
style.news-ի փոխանցմամբ՝ Այշվարիա Ռայի, Պրիյանկա Չոպրայի եւ այլ բոլիվուդյան աստղերի հետ համագործակցություններով հայտնի հայազգի ոճաբան Մարիաննա Մուկուչյանը հաստատ գիտի՝ ինչպես լինել մշտապես հետաքրքիր, խնամված ու ոճային։ Մարիաննան ժլատ չի գտնվել ու իր ինստագրամյան հետեւորդներին, օրինակ, ցուցադրել է երկու հնարք՝ հետաքրքիր սանրվածք ունենալու համար։ Իվետա Մուկուչյանի քույրն այդ ամենի համար օգտագործել է ընդամենը մեկ շալ։
«Այսօր ձեր մազերը վա՞տ տեսք ունեն․ Ես կօգնեմ դրանք թաքցնել»․-ասում է նա՝ իր Tips and Tricks շարքի հերթական էպիզոդում՝ առաջարկելով խնդրի լուծումը։ Մարիաննան ցուցադրում է, թե ինչպես առօրյա վարսահարարումը կարելի է դարձնել հետաքրքիր ու կրեատիվ, եւ այդ ամենն ընդամենը մի քանի րոպեում։
Նրա առաջարկած լուքերը կարելի է կիրառել կարեւոր հանդիպումների շտապելիս կամ ցանկացած հանդիպումից ուշանալու դեպքում։ Պարզապես, հետեւեք, թե ինչպես է հասարակ շալը դառնում շատ նորաձեւ ու թրեդային դետալ ձեր մազերի համար։
Ավելի վաղ՝ նույն շարքում, Մարիաննան խորհուրդ էր տվել, թե ինչպես խուսափել աչքերի տակի հատվածում քողարկիչի ծորումից։ Ըստ Մարիաննայի, նախ, չպետք է քսուքը տարածել ամբողջ հատվածում, այլ միայն մուգ մասերում, իսկ հետո՝ անայման ֆիքսել դիմափոշիով։