Sputnik Ադրբեջանը դադարեցրել է գործունեությունը
24 Փետրվարի 2025, 13:35
Ադրբեջանում «Russia Today-» մեդիա խմբի ներկայացուցչությունը (Sputnik Ադրբեջան) դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Russia Today-ի (Sputnik) ներկայացուցչությունն Ադրբեջանում փակվել է»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ռուսական ընկերությունն Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։