Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Սկոլտեխի պատվավոր դոկտորի կոչում

15 Մարտի 2025, 12:59

Կրթություն | Հայեր

Սկոլտեխում տեղի է ունեցել միջազգային գիտաժողովը՝ նվիրված նյութագիտության, քիմիայի և հարակից առարկաների վերջին հետազոտություններին և ձեռքբերումներին: Ինստիտուտը համախմբել է աշխարհի առաջատար գիտնականներին, ուսանողներին և ասպիրանտներին՝ հետազոտությունների արդյունքները փոխանակելու և համագործակցություն հաստատելու համար։

Գիտաժողովի փակման արարողության ժամանակ գիտնական, տեսական բյուրեղագետ, Սկոլտեխի վաստակավոր պրոֆեսոր, ՌԴ ԳԱ պրոֆեսոր, Եվրոպական ակադեմիայի անդամ Արտյոմ Օհանովը անվանի գիտնական, փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին հանձնել է Սկոլտեխի պատվավոր դոկտորի կոչման հավաստագիր:

«Այսօր ես ինքս ինձ նվեր արեցի՝ հրավիրեցի աշխարհի առաջատար գիտնականներին, իմ գործընկերներին, որոնք իմ ուսանողներն էին։ Նաև հրավիրեցի մեծ գիտնականների, որոնցով միշտ հիացել եմ։ Օրինակ, այս համաժողովում կարելի է լսել Յուրի Հովհաննիսյանին ՝ լեգենդար գիտնականին, որի անունով է կոչվում պարբերական աղյուսակի 118-րդ տարրը՝ Oganesson-ը»,- ասել է Օհանովը։

Համաժողովին ներկա է եղել 23 բանախոս։ Ընդհանուր առմամբ, գիտական միջոցառմանը մասնակցել է մոտ 600 գիտնական։ Նրանց գիտական աշխատանքի արդյունքները ներկայացրել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և այլ երկրների բուհերի գիտաշխատողներ, ասպիրանտներ և ուսանողներ։