COP17-ի կազմակերպման գործընթացում լուրջ խնդիրներ կան․ Հասմիկ Ենգոյան
13 Հոկտեմբերի 2026, 12:42
Մենք դեմ չենք COP17-ի գաղափարին, դրա անցկացմանն ու կարևորությանը, սակայն դեմ ենք, որ COP17-ի կազմակերպման և անցկացման անվան տակ տեղի ունենա կոռուպցիոն ռիսկեր պարունակող բյուջետային միջոցների վատնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը՝ նշելով, որ իրենք Ազգային ժողովում բարձրաձայնել են COP17-ի կազմակերպման և անցկացման հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։
Նրա խոսքով՝ խորհրդարանում քննարկման ընթացքում ժամանակի սահմանափակման պատճառով հնարավոր չի եղել հանրությանը ներկայացնել իրենց հավաքագրած ամբողջ տեղեկատվությունը։«Մենք ելույթի համար ընդամենը երկու րոպե ժամանակ ունեինք, և այդ պատճառով մեր հավաքագրած ամբողջ տեղեկատվությունը հնարավոր չէր հասանելի դարձնել հանրությանը։ Հետևաբար որոշեցինք, որ արդյունավետ կլինի մամուլի ասուլիս կազմակերպել և ավելի մանրամասն ներկայացնել այն ամենըn, ինչ «Ուժեղ Հայաստան»-ի թիմին հաջողվել է ուսումնասիրել, վերլուծել և հավաքագրել»,- նշել է Ենգոյանը։