Արվեստի փառատոն՝ Ստեփանակերտում և Հայաստանում

01 Հուլիսի 2023, 21:50

Մշակույթ

Արվեստի գործերի ցուցադրություն, երաժշտական համերգներ, կինոդիտումներ, ստեղծագործական վարպետության, ժենգյալով հացի պատրաստման դասեր. այս ու այլ հետաքրքիր օրակարգով է այս տարի ներկայանում «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնը:

Artsakhtert-ի հետ զրույցում համանուն մշակութային հիմնադրամի Ստեփանակերտի թիմի առաջնորդ Գայանե Սարգսյանը նշել է, որ կազմակերպվող փառատոնի համար ամեն տարի տարբեր թեմաներ են ընտրվում, որի շուրջ արվեստագետները ներկայացնում են իրենց պատկերացումները: Այս տարի թեման կոչվել է «Եզրեր»: Շրջափակման պատճառով փառատոնը և՛ Հայաստանում է լինելու, և՛ Արցախում:

Հիշեցնենք, որ փառատոնը տևելու է հունիսի 30-ից հուլիսի 9-ը, իսկ բացումը կատարվելու է Ստեփանակերտի պատկերասրահում՝ ցուցահանդեսով:

Հիմա եթերում