«Զորթյանի ռանչոն»` լոսանջելեսյան խելահեղ խնջույքների վայր
02 Հուլիսի 2023, 11:30
Ժիրայր Զորթյանը Լոս Անջելեսի ստեղծագործական համայնքի պատմության նշանակալի դեմքերից էր: Բոհեմական նկարչին մեծ ճանաչում է բերել «Զորթյանի Ռանչոն» և նրա կազմակերպած ամենամյա խնջույքները։
Հայոց ցեղասպանությունից հետո Ժիրայրը փախել է Օսմանյան կայսրությունից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Նա կարողացել է կրթաթոշակ ստանալ Յեյլի համալսարանում արվեստ սովորելու համար, իսկ ավարտելուց հետո տեղափոխվել է երկրի արևմտյան ափ: Առաջին կնոջից բաժանվելուց հետո ստացած հողատարածքի վրա Ժիրայրը կառուցել է ագարակ, որը նրան հայտնի է դարձրել։
Զորթյանը երկրորդ կնոջ հետ իր կյանքը նվիրել է ինքնաբավությանն ու թափոնների` էքստրրիմի հասնող վերամշակմանը: Զորթյանը կնոջ հետ ռանչոյում բանջարեղեն էին աճեցնում և անասուններ պահում, իսկ մյուսների կողմից դեն նետված իրերն օգտագործում էին կահույք կառուցելու և արվեստի գործեր ստեղծելու համար։
«Զորթյանի ռանչոյում» է տեղի ունեցել «Լոս Անջելեսի պատմության մեջ ամենախելահեղ խնջույքը», որը կազմակերպել էր անկրկնելի ջազ սաքսոֆոնահար Չարլի Փարքերը: