Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ. Փաշինյան

01 Հոկտեմբերի 2026, 13:30

Հասարակություն

Հանրային հեռուստատեսության հետ կապված՝ այստեղ անպատեհություն կա՞։ Իհարկե։ Բայց պիտի հասկանանք՝ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներրի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատերազմի տարելիցին Հ1-ով համերգ ցուցադրելուն։

«Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Հետո գալու է նոյեմբերի 9-ը: Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ, իսկ մնացած օրերի՞ն։ Խնդիրն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի»,- նշել է նա։

Հիմա եթերում