Տաթևիկ Զալինյանը՝ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակի դափնեկիր
15 Մայիսի 2025, 17:25
Մոսկվայում կայացել է Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակաբաշխության արարողությունը, որը բացել է ասոցիացիայի վարչության համանախագահ Ալեքսանդր Ակոպովը:
Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի XII մրցանակաբաշխության՝ «Քասթինգի տնօրենի լավագույն աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Տաթևիկ Զալինյանը: Նա աշխատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:
Իսկ «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել պրոդյուսեր Էդուարդ Իլոյանի «Տեսուչ Գավրիլով» ֆիլմը:

