Ձերբակալվել է Վարդան Մակարյանը

04 Նոյեմբերի 2026, 14:36

Հասարակություն

MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ ձերբակալվել է Սերժ Սարգսյանի օրոք նախագահի աշխատակազմի ղեկավար աշխատած Վարդան Մակարյանը:

Նա ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ էր, երբ ՀԷՑ-ը պատկանում էր Սամվել Կարապետյանին:

Մակարյանին ձերբակալել են այսօր Կարապետյանների և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում: