Պետք է ազնիվ լինել հայրենիքի առջև. Պավել Արսենովի ուղին

07 Հուլիսի 2023, 09:10

Հայեր

Պավել Արսենովը հայ-ռուսական նշանավոր ռեժիսորներից է և տարբերվում է նկարահանումների յուրահատուկ տեսլականով։ Նա ծնվել է Թբիլիսիում, ուսանողական տարիներին տեղափոխվել Մոսկվա և ընդունվել Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Մինչև այնտեղ սովորելը, աշխատել է «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայում և գիտահանրամատչելի ֆիլմերի Մոսկովյան ստուդիայում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում, մասնավորապես՝ «Մեր թաղի ձայները» ֆիլմում:

Հատկանշական է, որ ռեժիսորը չի ցանկացել, որ պատանի դերասանները հաճախ բաց թողնեն դասերը, այդ պատճառով էլ, նրանց համար նկարահանման կարճ օր է սահմանել:

Արսենովը գրել է. «Կարծում եմ, որ մարդը պետք է ազնիվ լինի և՛ իր, և՛ հարազատների, և՛ հայրենիքի առջև, անկախ նրանից, թե որքան դժվար է նրա կյանքը, չնայած ես հասկանում եմ, որ շատ բան դժվարությամբ է տրվում՝ աշխատանքի շնորհիվ»: