Հաագայի դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր փետրվարի 22-ի հրամանը

07 Հուլիսի 2023, 14:50

Քաղաքականություն

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը այսօր վերահաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր հրամանով կիրառված միջանկյալ միջոցը՝ համարելով, որ դրա փոփոխման կարիք չկա: 

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը թվիթթերյան իր էջում անդրադարձել է մայիսի 12-ին Հայաստանի կողմից դատարան ներկայացված նոր դիմումի վերաբերյալ դատարանի որոշմանը:

«Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ապահովելու համար Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը»,- դատարանի որոշումից հատված է մեջբերել Կիրակոսյանը: