«World Travel Awards 2026». Հայաստանը հաղթել է Եվրոպայի պատմական ժառանգության անվանակարգում

25 Հոկտեմբերի 2026, 20:30

Մշակույթ

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի պատմական ժառանգության առաջատար ուղղություն։ Հանրապետությունը հերթական հաղթանակն է գրանցել «World Travel Awards» (WTA) հեղինակավոր միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխության «Եվրոպայի պատմական ժառանգության առաջատար ուղղություն» անվանակարգում։

Քվեարկության արդյունքներով Հայաստանը շրջանցել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան (Անգլիա և Շոտլանդիա), Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Չեխիան։

WTA-2026-ի եվրոպական տարածաշրջանի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Չեռնոգորիայի Կոտոր քաղաքում՝ «Hyatt Regency Kotor Bay» հյուրանոցային համալիրում։

«World Travel Awards»-ը հիմնադրվել է 1993 թվականին և համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը։ Այս ստուգատեսում հաղթանակն էապես նպաստում է երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանն ու զբոսաշրջային գրավչության աճին։