ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ

06 Հունիսի 2025, 10:25

Քաղաքականություն

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ։ Ռուսաստանի պատվիրակության մյուս անդամները նույնպես այցելել են հուշահամալիր, հաղորդում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Մատվիենկոն հանդիպում կանցկացնի երկրի իշխանությունների, մասնավորապես, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նրանք կբացեն Ռուսաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի խորագիրն է «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»:

Բացի Մատվիենկոյից՝ ռուսական պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլյա Լազուտկինան, Տարածաշրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսը, Սոցիալական կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը և Միջազգային կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը: