Դեմ ենք «միջանցքին». Մեղրիի բնակիչներ

09 Հունիսի 2025, 18:30

Քաղաքականություն

Ադրբեջանին Սյունիքով միջանցք չպետք է լինի, ասում են Մեղրիի բնակիչները:

«Եթե մեր կառավարությունը համաձայնի, մեղրեցին համաձայն չի լինի, քաջարանցին համաձայն չի լինի»,-ասում է Մեղրիի բնակիչներից մեկը:

«Համաձայն չենք միջանցքին, ճանապարհը տան՝ խնդրեմ, միջանցք՝ ոչ»,-ասում է մեկ այլ քաղաքացի:

Բնակիչներից մեկի խոսքով՝ քայլերն այնպես պետք է կազմակերպել, որ այդ հարցն օրակարգից դուրս գա: Բնակիչները նշում են, որ «միջանցք» բառն ընդհանրապես պետք է հանել:

«Եթե խոսում ենք ուղիների բացման մասին, ապա կողմ ենք, բայց վերահսկողությունը պետք է լինի մեր կողմից: Ի՞նչ իմանանք՝ միգուցե զենք կամ տանկ են տանում: Ո՞նց կարելի է այդպես թողնել»,-հավելել է մեկ այլ բնակիչ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Marz News-ի: