Հայազգի պարֆյումերը Amouage օծանելիքի տան լեգենդար բույրն է վերստեղծել

09 Հուլիսի 2023, 00:30

Հայեր

Պարֆյումեր Սեսիլ Զարոկյանը 2 տարի առաջ անսովոր առաջարկ է ստացել Օմանում հիմնված Amouage օծանելիքի տան կրեատիվ տնօրեն Ռենո Սելմոնից: Անհրաժեշտ էր հորինել յուղային հիմքով օծանելիքներ, որոնք նախկինում կարող էին գնել միայն Օմանում բնակվող մարդիկ:

«Ինձ համար 100% մաքուր յուղային բույր ստեղծելը նոր և բարդ մարտահրավեր էր, եղել եմ բազմաթիվ շուկաներում, կապվել մատակարարների հետ՝ նմուշներ ստանալու համար», — El Pais-ի փոխանցմամբ՝ նշել է Զարոկյանը:

Անցյալ տարի Amouage ընկերությունը ներկայացրել է օծանելիքի յուղերի իր նոր հավաքածուն, որի արտադրությունը դադարեցվել էր մի քանի տարի առաջ: Զարոկյանը նշանակվել է Amouage-ի տան համար ամենանշանավոր բույրերի վերարտադրման պատասխանատու, ինչպիսիք են Rose Aqor-ը և Saffron Hamra-ն:

«Բույրերը համապատասխանում են ժամանակակից միտումների պահանջներին։ Իսկ բնական եւ սպիրտ չպարունակող բաղադրիչները համապատասխանում են մաքուր, բնությանը միտված գեղեցկության միտումին»,-նշել է Զարոկյանը։