Սամարայում կայացել է Տիգրան Հակոբյանի «Տրոպիկ շոու»-ի պրեմիերան

13 Հունիսի 2025, 19:53

Մշակույթ

Հունիսի 7-ին Սամարայի կրկեսում կայացել է «Տրոպիկ շոու» ծրագրի պրեմիերան՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Հակոբյանի ղեկավարությամբ: Այս մասին գրում է tvsamara.ru-ն:

Բեմադրության մեջ հանդես են եկել ակրոբատներ, եղել են վարժեցված կենդանիներ։ Հակոբյանի խոսքով՝ բոլոր համարները պատրաստվել են հատուկ պատասխանատվությամբ, որպեսզի զարմացնեն նույնիսկ ամենաբծախնդիր հանդիսատեսին:

«Տրոպիկ շոու»-ն Սամարայում կշարունակվի մինչև հուլիսի 13-ը: