Նոր ագրեսիայի դեպքում Իրանը կարող է հարվածել Եվրոպայում ԱՄՆ բազաներին․ իրանցի պատգամավոր

03 Նոյեմբերի 2026, 12:45

Քաղաքականություն

Իրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ի կողմից ագրեսիան վերսկսվի։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին։

«Տարածաշրջանից դուրս նշանակում է՝ այն վայրերը, որոնք օգտագործվում են մեր դեմ։ Այս պահին աշխարհագրական տարածքը, և դրա ապացույցները կան, Եվրոպան է… Այսպիսով, աշխարհագրական սահմանափակումների բացակայության համատեքստում՝ այո՛, դա նշանակում է, որ մեր հրթիռները կհասնեն Եվրոպա»,- նրա խոսքերը փոխանցել է ISNA գործակալությունը։

Նոյեմբերի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կարգադրել է հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով։

Միևնույն ժամանակ, Իրանի զինվորականները մինչ այդ հայտարարել էին ռազմական միջոցներով պատասխանելու պատրաստակամության մասին՝ սպառնալով նաև ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը։

Հիմա եթերում