Լարված իրավիճակ՝ Քասախում. ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին

16 Հունիսի 2025, 10:24

Քաղաքականություն

Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 16-ին, հերթական բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին։ Քասախի բնակիչների պահանջն է՝ 59 երթուղու ավտոբուսները նախկինի պես հասնեն մինչև գյուղի կենտրոն։

Տեղում մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք թույլ չեն տալիս փակել մայրուղին։

Ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս փակել ճանապարհը։ Ավելի ուշ ոստիկանների ու քաղաքացիների միջև բախումներ եղան, սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ անչափահասների և տարեցների:

Հիմա եթերում