Հասմիկ Գրիգորյանը ելույթ կունենա Բարսելոնայի Լիսեու թատրոնում
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը Բարսելոնայի Լիսեու թատրոնի բեմում՝ Անտոնին Դվորժակի «Ջրահարսը» օպերայի բեմադրությունում: Ներկայացումները տեղի կունենան հունիսի 28-ին, հուլիսի 1-ին, 4-ին, 6-ին և 7-ին:
Ջրահարսի դերը նոր բեմադրությունում կատարում է Հասմիկ Գրիգորյանը՝ համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, ում վոկալային վարպետությունը բարձր են գնահատվել քննադատների կողմից:
Դմիտրի Չերնյակովի նոր մեկնաբանությամբ «Ջրահարս» օպերան խոշորագույն թատրոնների՝ «Լիսեու»-ի, Փարիզի օպերայի, «Լա Սկալա»-ի և «Մետրոպոլիտեն» օպերայի համագործակցության արդյունք է։