«Դու կպայքարես նրա հետ, ում ես արդեն հաղթել եմ». Ծառուկյանը՝ Տոպուրիային

26 Հունիսի 2025, 13:00

Սպորտ

Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին համար, Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է UFC-ի կիսաթեթև քաշային կարգում չեմպիոնական տիտղոսակիր վրացի Իլյա Տոպուրիայի հայտարարությանը:

Նշենք, որ Արման Ծառուկյանը նշանակվել է որպես պահեստային մենամարտող, ինչը դժգոհություն է առաջացրել Տոպուրիայի մոտ։ Վերջինս հայտարարել է, որ Ծառուկյանին չի դիտարկում որպես հաջորդ մրցակից:

Ծառուկյանն էլ կոշտ պատասխանել է Տոպուրիային․ «Աղոթիր, որ Չարլզի հետ ամեն ինչ կարգին լինի, քանի որ ես ամենավատ մրցակիցն եմ, որին կարող ես ձեռք բերել այս դիվիզիոնում։ Պատահական չէ, որ տիտղոսի համար կպայքարես նրա հետ, ում ես արդեն հաղթել եմ, այլ ոչ թե ինձ»։

Նշենք, որ Իլյա Տոպուրիա-Չառլզ Օլիվեյրա մենամարտը տեղի կունենա հունիսի 29-ին։ Նրանք կմրցեն թեթև քաշային կարգի չեմպիոնի կոչման համար։

Հիմա եթերում