Հրայր սարկավագ Հակոբյանը և Տիգրան Գալստյանը ևս կալանավորվեցին
26 Հունիսի 2025, 11:55
Գործարար Տիգրան Գալստյանը և Հրայր սարկավագ Հակոբյանը կալանավորվել են երկու ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Բագրատ Սրբազանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Սրբազանը կալանավորվել է երկու ամսով։
Դատարանը բավարարել է նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին և Աղվան Արշակյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
Նշենք, որ Քննչական կոմիտեն 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել դատարան: